Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ևս 14 հոգու նկատմամբ

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ևս 14 հոգու նկատմամբ
12.07.2014 | 12:00

Ըստ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի վերջին հայտարարության՝ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել ՈՒկրաինայից ևս 14 հոգի: Փաստաթղթում ասվում է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնված մարդիկ բռնի գործողություններ են նախաձեռնել ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքայյին ամբողջականության խաթարման նպատակով: Հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան աջակցում է «Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը» և դաշնակիցների հետ միասին կշարունակի ճնշումը Ռուսաստանի վրա:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ